Բայդենն Իսպանիայի վարչապետի հետ քննարկել Է ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի նախապատրաստման հարցը


Բայդենն Իսպանիայի վարչապետի հետ քննարկել Է ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի նախապատրաստման հարցը

  • 22-06-2022 10:13:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հունիսի 21-ին հեռախոսով Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ քննարակել Է Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների գագաթնաժողովի նախապատրաստման հարցը, որը տեղի կունենա հունիսի վերջին Մադրիդում: Այդ մասին հաղորդել Էղ Սպիտակ տան մամուլի ծառայությունը՝ ամփոփելով բանակցությունների արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
 
«Բայդենը եւ Սանչեսն այսօր (հունիսի 21-ին) քննարկել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստման հարցը, որը տեղի կունենա 2022 թվականի հունիսի 29 – 30-ը Մադրիդում: Ղեկավարները ողջունել են միմյանց տեսնելու հնարավորությունը (Բայդենի՝ Իսպանիա) առաջիա ուղեւորության շրջանակներում:
 
Նախագահ Բայդենը շնորհակալություն Է հայտնել վարչապետ Սանչեսին Իսպանիայի կողմից գագաթնաժողովի անցկացման համար, որտեղ դաշնակիցները կշարունակեն սահմանել հաջորդ տասնամյակում ՆԱՏՕ-ի բարեփոխման ուղեգիծը»,- նշել են Սպիտակ տանը: Մադրիդում պետությունների եւ կառավարությունների ղեկավարների մակարդակով դաշինքի հերթական հանդիպման մասնակիցներն, ինչպես սպասվում Է, կընդունեն նոր ռազմավարական հայեցակարգ, կքննարկեն ՆԱՏՕ-ի ամրապնդման հարցերը եւ կլիմայի գլոբալ փոփոխության հետեւանքներն անվտանգության ոլորտի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play