Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին հանդիպել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները


Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին հանդիպել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները

  • 22-06-2022 10:30:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ազատություն. Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը:
 
Այդ մասին մի քանի լրատվամիջոցների հայտնել են Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
 
Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի համանախագահների աշխատանքային հանդիպումը տեղի է ունեցել Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում:
 
Եռակողմ աշխատանքային խմբի նիստը տեղի էր ունեցել հունիսի 4-ին Մոսկվայում։
 
Լիլիթ Հարությունյան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play