Ուժգին և ավերիչ երկրաշարժ Աֆղանստանում. հայտնի է 255 զոհի, գրեթե նույնքան էլ վիրավորի մասին (լուսանկարներ)


Ուժգին և ավերիչ երկրաշարժ Աֆղանստանում. հայտնի է 255 զոհի, գրեթե նույնքան էլ վիրավորի մասին (լուսանկարներ)

  • 22-06-2022 11:28:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Աֆղանստանում ուժգին և ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել: Պակտիկա նահանգում երկրաշարժի հետևանքով առնվազն 255 մարդ է զոհվել, ևս 280 մարդ՝ ստացել տարբեր աստիճանի վիրավորումներ: Այս մասին  հայտնում է տեղական Bakhtar գործակալությունը, փոխանցում է Ria-ն:
 
Կարմիր մահիկի հարավ-արևմտյան գոտու ղեկավար Էլիաս Նասերին ավելի վաղ հայտնել էր Աֆղանստանի հարավ-արևելքում գտնվող Պակտիկա և Խոստ նահանգներում երկրաշարժի հետևանքով առնվազն 120 մարդու մահվան մասին։
 
Երկրաշարժի ցնցումները ավերածություններ են արել Պակտիկա նահանգի Բարմալա, Զիրուկ, Նակա և Գայան շրջաններում :
 
Ըստ տեղական պաշտոնյաների, զոհերի թիվը կարող է աճել, եթե շտապ օգնություն չցուցաբերվի: Տեղական իշխանությունների հայտարարությունների համաձայն՝ աղետի գոտում ներկայումս որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում։
 
Ավելի վաղ ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS) հայտնել էր Աֆղանստանում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը