Քննարկում՝ Ֆրանսիայի հրապարակի հարակից այգում


Քննարկում՝ Ֆրանսիայի հրապարակի հարակից այգում

  • 22-06-2022 12:51:42   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. Այսօր՝ հունիսի 22-ին՝ ժամը 19:30-ին, Ֆրանսիայի հրապարակի հարակից այգում Դիմադրության շարժումը կազմակերպում է քննարկում «վերջին սկանդալային ձայնագրության և ապարանյան արյունահեղության վերաբերյալ»: «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ քննարկման բանախոսներն են՝ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, փաստաբան Բենիկ Գալստյանը։
 
Քննարկումից հետո «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները կզրուցեն քաղաքացիների հետ, կպատասխանեն նրանց հուզող հարցերին:
 
Հիշեցնենք՝ հունիսի 20-ի ասուլիսում ԲԴԽ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանն հրապարակել էր անցած տարվա փետրվարին արված գաղտնի ձայնագրություն, որտեղ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հայտարարում է, թե ինքը չի թողել, որ Վարդազարյանի դեմ քրեական գործեր հարուցվեն, փոխարենը Վարդազարյանը պետք է թողնի ԲԴԽ նախագահի պաշտոնը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը