Սպասվում է, որ Բայդենն այսօր կոչ կանի ժամանակավոր կասեցնել բենզինի հարկը. Reuters


Սպասվում է, որ Բայդենն այսօր կոչ կանի ժամանակավոր կասեցնել բենզինի հարկը. Reuters

  • 22-06-2022 13:06:42   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Սպասվում է, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն այսօր կոչ կանի ժամանակավորապես դադարեցնել մեկ գալոն բենզինի դիմաց 18,4 ցենտ դաշնային հարկի գործողությունը: Երեկ այս մասին Reuters-ին հայտնել է Սպիտակ տան ծրագրերին քաջատեղյակ աղբյուրը:
 
Բայդենը երկուշաբթի օրն ասել էր, որ մտածում է հարկը կասեցնելու մասին, մինչ Միացյալ Նահանգները փորձում է պայքարել վառելիքի գների աճի և գնաճի դեմ: Բենզինի հարկի կասեցումը կարող է լուրջ հակազդեցության բախվել Կոնգրեսում, այդ թվում՝ շատ դեմոկրատների շրջանում:
 
Սպիտակ տունը հայտնել է, որ Բայդենը բենզինի գնի վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա այսօր:
 
Բենզինի բարձր գները լուրջ քաղաքական խնդիր են Բայդենի և դեմոկրատների համար, որոնք ցանկանում են պահպանել վերահսկողությունը Կոնգրեսում նոյեմբերին անցկացվելիք միջանկյալ ընտրությունների արդյունքում:
 
Լիլիթ Հարությունյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play