Վահագն Դավթյանն ու Արթուր Դավթյանը դարձել են աշխարհի բացարձակ գավաթակիր. Բաքվի փուլին հայ մարզիկները չեն մասնակցել


Վահագն Դավթյանն ու Արթուր Դավթյանը դարձել են աշխարհի բացարձակ գավաթակիր. Բաքվի փուլին հայ մարզիկները չեն մասնակցել

  • 22-06-2022 14:10:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ, քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի սան Վահագն Դավթյանը ՀՀ սպորտային մարմնամարզության պատմության մեջ առաջին անգամ դարձել է աշխարհի բացարձակ գավաթակիր օղակներ վարժությունից:
 
Նույն մարզադպրոցի սան, 2021 թ. Տոկիոյում կայացած օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն էլ աշխարհի բացարձակ գավաթակիր է դարձել հենացատկ վարժությունից:
 
Ընդ որում, մեր հավաքականի անդամները մասնակցել են աշխարհի գավաթի խաղարկության չորս փուլերից երեքին (Բաքվում կայացած 4-րդ փուլին չեն մասնակցել), սակայն նախորդ երեք փուլերի արդյունքներն այնքան բարձր են եղել, որ հնարավորություն են տվել ապահովել բացարձակ հաղթողի կոչումները:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը