Լիտվային գործնական պատասխան է տրվելու, այլ ոչ թե դիվանագիտական․ ՌԴ ԱԳՆ
22-06-2022 14:25:21 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Lragir.am. Լիտվայի կողմից Կալինինգրադի տարանցման սահմանափակմանը հնարավոր պատասխան միջոցները կլինեն ոչ թե դիվանագիտական, այլ գործնական հարթությունում, դրանք արդեն մշակվում են միջգերատեսչական մակարդակով, չորեքշաբթի ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ինչ վերաբերում է պատասխան միջոցառումներին, ապա այժմ հնարավոր պատասխան միջոցները մշակվում են միջգերատեսչական ձևաչափով»,- ճեպազրույցում ասել է Զախարովան։
Նա նշել է, որ դրանք «ոչ թե դիվանագիտական, այլ գործնական հարթությունում են լինելու»։
Զախարովան ընդգծել է, որ Եվրամիությանը և Լիտվային «ասվել է ձեռնարկված քայլերը փոխելու անհրաժեշտության մասին, և եթե դա տեղի չունենա, ապա պատասխան միջոցներ կկիրառվեն»։