Լավրովը Բաքվում կքննարկի եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը. Զախարովա


Լավրովը Բաքվում կքննարկի եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը. Զախարովա

  • 22-06-2022 14:32:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
civilnet.Հունիսի 23-24-ը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան։
 
Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
 
Նրա տեղեկացմամբ՝ Լավրովը բանակցություններ կվարի Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, ինչպես նաև կհանդիպի նախագահ Իլհամ Ալիևին։
 
«Նախատեսվում է մանրամասն քննարկել տարածաշրջանային և միջազգային մի շարք արդիական հարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ համաձայնագրերի իրականացման գործընթացին։ Հիշեցնեմ, որ դրանք կոչված են կարգավորելու հայ-ադրբեջանական հարաբերությունները և Հարավային Կովկասը վերածելու խաղաղության, կայունության և բարգավաճման գոտու»,- ասել է Զախարովան:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play