Դոլարի փոխարժեքի և ինվոյսային արժեքների դինամիկայի ազդեցությունը շաքարավազի և ձեթի մանրածախ իրացման գների վրա


Դոլարի փոխարժեքի և ինվոյսային արժեքների դինամիկայի ազդեցությունը շաքարավազի և ձեթի մանրածախ իրացման գների վրա

  • 22-06-2022 15:35:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
2022 թվականի հունվար և մայիս ամիսների ընթացքում 1 կիլոգրամ շաքարավազի  ներմուծման ինվոյսային արժեքը իջել է 18-20 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 4-6 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը իջել է շուրջ 0.5 տոկոսով՝ 410 դրամից դառնալով 408 դրամ։ 
 
2021 թվականի մայիս և 2022 թվականի մայիս ամիսների ընթացքում միևնույն ապրանքի ինվոյսային արժեքը բարձրացել է 37-40 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 10-13 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 4.6 տոկոսով՝ 390 դրամից դառնալով 408 դրամ (տե՛ս Աղյուսակ 1)։
 
Ցուցանիշ 2022 թվականի հունվար և մայիս ամիսների ցուցանիշների համեմատություն 2021 թվականի մայիս և 2022 թվականի մայիս ամիսների ցուցանիշների համեմատություն
Ինվոյսային արժեք /USD/ -(18-20)% 37-40%
Դոլարի փոխարժեք -(4-6)% -(10-13)%
Մանրածախ իրացման գին 410 → 408 կամ -0.5% 390 → 408 կամ 4.62%
 
Ստորև ներկայացված Գծապատկեր 1-ում պատկերված է 1 կիլոգրամ շաքարավազի մանրածախ գնի դինամիկան 2022 թվականի մարտ ամսից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում։ 2022 թվականի հունիս ամսին նկատվել է շաքարավազի մանրածախ իրացման գնի իջեցում։
 
2022 թվականի հունվար և մայիս ամիսների ընթացքում 1 լիտր «Ավեդով» և «Զոլոտայա սեմեչկա» տեսակի ձեթի ներմուծման ինվոյսային արժեքը բարձրացել է 4-6 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 4-6 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 9 տոկոսով՝ 1027 դրամից դառնալով 1120 դրամ։ 
 
2021 թվականի հունիս և 2022 թվականի մայիս ամիսների ընթացքում միևնույն ապրանքի ինվոյսային արժեքը բարձրացել է 23-26 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 7-8 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը իջել է շուրջ 10.8 տոկոսով՝ 1256 դրամից դառնալով 1120 դրամ (տե՛ս Աղյուսակ 2)։
 
«Ավեդով» և «Զոլոտայա սեմեչկա» տեսակի ձեթեր
Ցուցանիշ 2022 թվականի հունվար և մայիս ամիսների ցուցանիշների համեմատություն 2021 թվականի հունիս և 2022 թվականի մայիս ամիսների ցուցանիշների համեմատություն
Ինվոյսային արժեք /USD/ 4-6% 23-26%
Դոլարի փոխարժեք -(4-6)% -(7-8)%
Մանրածախ իրացման գին 1027 → 1120 կամ 9․06% 1256 → 1120 կամ -10.83%
 
Ստորև ներկայացված Գծապատկեր 2-ում պատկերված է 1 լիտր «Ավեդով» և «Զոլոտայա սեմեչկա» տեսակի ձեթերի մանրածախ գնի դինամիկան 2021 թվականի մայիս ամսից մինչև 2022 թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում։
 
 
ՀՀ Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն