Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվը հասավ 920-ի


Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվը հասավ 920-ի

  • 22-06-2022 15:46:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ազատություն. Աֆղանստանում անցած գիշեր տեղի ունեցած 6.1 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 920-ի, կան հարյուրավոր վիրավորներ:
 
Տեղական իշխանությունների փոխանցմամբ՝ զոհերի թիվը հավանաբար կավելանա: Փրկարարների ջոկատները դժվարությամբ են հասնում տուժած լեռնային բնակավայրեր:
 
Վիրավորներին փորձում են ուղղաթիռներով դուրս հանել աղետի գոտուց և հասցնել բուժկենտրոններ:
 
Ստորգետնյա ցնցումը տեղի է ունեցել Պակիստանի սահմանի մոտ գտնվող Խոստ անվամբ ավանի մոտակայքում:
 
Աֆղանստանի ներքին գործերի նախարար Սալահունդին Ավուբիի փոխանցմամբ, տուժածների մեծ մասը Պակտիկայի նահանգից է:
 
Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել նաև հարևան Պակիստանում և Հնդկաստանում, սակայն այդ երկրներում տուժածների կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ դեռևս չկան:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play