Թուրքական պատվիրակությունը Մոսկվայում բանակցություններ է վարել ուկրաինական հացահատիկի հարցով


Թուրքական պատվիրակությունը Մոսկվայում բանակցություններ է վարել ուկրաինական հացահատիկի հարցով

  • 22-06-2022 15:59:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Թուրքիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը բանակցություններ է վարել Մոսկվայում ուկրաինական հացահատիկի ծովային արտահանումն ապաշրջափակելու շուրջ։
 
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Milliyet-ը:
 
Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության՝ հանդիպումն անցել է կառուցողական և դրական մթնոլորտում, և դրա մասնակիցները հայտարարել են, որ փոխըմբռնման են եկել Ուկրաինայի և ՄԱԿ-ի մասնակցությամբ քառակողմ բանակցություններ վարելու վերաբերյալ։
 
Ռուսաստանը և Թուրքիան քննարկել են նաև ուկրաինական արգելափակված նավահանգիստներից բեռներով առևտրային նավերի դուրսբերման և Բորիսպոլի օդանավակայանում գտնվող թուրքական ինքնաթիռների անվտանգ վերադարձի։
 
Ինչ վերաբերում է Կիեևի, Մոսկվայի, Անկարայի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչների քառակողմ հանդիպմանը, ապա այն պետք է կայանա առաջիկա շաբաթների ընթացքում։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը