Հուլիսի 1-ից Սևանա լճում գործելու է 3 հանրային լողափ


Հուլիսի 1-ից Սևանա լճում գործելու է 3 հանրային լողափ

  • 22-06-2022 19:45:06   | Գեղարքունինքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

«Սևան» ազգային պարկի հանրային լողափերում ակտիվորեն ընթանում են կահավորման և տարածքի բարեկարգման աշխատանքները։ «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի հանրային լողափերում ակտիվ ընթացքի մեջ են լողափնյա
սեզոնի նախապատրաստական՝ կահավորման և տարածքի բարեկարգման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։
 
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից Սևանա լճում գործելու է 3 հանրային լողափ, որտեղ առկա են հետևյալ անվճար ծառայությունները՝
 
Ավտոկայանատեղի
Շվաքարաններ
Հանդերձարաններ
Սանհանգույցներ
Ցնցուղարաններ
Խաղահրապարակներ
Հանրային լողափերում իրականացվելու է ջրափրկարարական ծառայություն, գործելու են բուժկետեր և ապահովվելու է հասարակական կարգի պահպանությունը։
Հանրային լողափեր քաղաքացիների մուտքն ազատ է։
 
Հասցեներ՝
N1 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63-րդ կմ-ից դեպի
ափամերձ հատված, 1,39 հա),
N2 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 66,5 կմ-ից դեպի
թերակղզու ափամերձ հատված, 1,82 հա),
N3 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63 կմ-ից դեպի
ափամերձ հատված, 5 հա)։
Սիրելի՛ քաղաքացիներ, նախարարությունը ջանք չի խնայում ձեր ջրափնյա հանգստի պատշաճ կազմակերպման համար, դուք էլ ձեր հերթին, ձեր հանգիստը կազմակերպելիս մաքուր, խնամված և անխաթար պահե՛ք մեր Շրջակա միջավայրը։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play