ՀՀ ԱԳ նախարար հեռախոսազրույցը Կատարի ԱԳ նախարարի հետ


ՀՀ ԱԳ նախարար հեռախոսազրույցը Կատարի ԱԳ նախարարի հետ

  • 23-06-2022 10:03:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հունիսի 22-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի Պետության ԱԳ նախարար Շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ։
 
Արտգործնախարարները գոհունակություն են հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրերս Կատարի Պետություն կատարած պաշտոնական այցի արդյունքների վերաբերյալ, և կարևորել այցի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը։
 
Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության, բարձր մակարդակներում փոխայցելությունների ակտիվացմանն ու տնտեսական կապերի զարգացմանն ուղղված քայլերի։ Կարևորվել է տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, ավիահաղորդակցության, զբոսաշրջության և կրթության ոլորտներում համագործակցության զարգացումը։
 
Արարատ Միրզոյանը և Շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանին մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն