Բայդենը հայտնել է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուի անունը


Բայդենը հայտնել է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուի անունը

  • 23-06-2022 10:25:42   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում առաջարկել է Քրիստինա Քվիենի թեկնածությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում:
 
Քրիստինա Քվիենը 2019 թվականից մինչ օրս Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատարն է: 2016 թվականից մինչև 2019 թվականի ապրիլը նա զբաղեցրել է Փարիզում ԱՄՆ-ի փոխդեսպանի պաշտոնակատարի, դեսպանատան տնտեսական հարցերով խորհրդականի պաշտոնները:
 
Դիվանագիտական ծառայության ընթացքում տարբեր պաշտոններ է զբաղեցրել Թայլանդում, Մեծ Բրիտանիայում, Եվրամիությունում, Ռուսաստանում, Ֆիլիպիններում ԱՄՆ դիվանագիտական առաքելություններում: Քվիենը եղել է նաև ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ԵՄ, Ուկրաինայի և Բելառուսի հարցերով տնօրեն:
 
Կալիֆորնիայում ծնված դիվանագետն ունի քաղաքագիտության բակալավրի աստիճան և ռազմավարական հետազոտությունների մագիստրոսի աստիճան:
 
Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը 2019 թ. փետրվարի 19-ից զբաղեցնում է Լին Թրեյսին:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը