Եվրոպայի խորհուրդը ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ կտրամադրի Ուկրաինային․ Միշել
23-06-2022 13:20:35 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Lragir.am. Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը վստահ է, որ հունիսի 23-ին Եվրամիության ղեկավարները պաշտոնապես Ուկրաինային և Մոլդովային ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ կշնորհեն։
Այս մասին Միշելն ասել է բալկանյան երկրների ղեկավարների հետ հանդիպումից առաջ։
«Սա որոշիչ պահ է Եվրամիության համար: Սա աշխարհաքաղաքական ընտրություն է, որը մենք կանենք: Ես վստահ եմ, որ մենք թեկնածուի կարգավիճակ կտանք Ուկրաինային և Մոլդովային, ինչպես նաև հստակ եվրոպական հեռանկար Ուկրաինային, Վրաստանին և Մոլդովային», ասել է Միշելը։