22-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի 32-ամյա բնակիչ. ՀՀ քննչական կոմիտե

22-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի 32-ամյա բնակիչ. ՀՀ քննչական կոմիտե

  • 23-06-2022 13:26:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված գործողությունների արդյունքում բացահայտվել է նախօրեին Մասիս քաղաքի՝ 22-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը:
 
Նշենք, որ երիտասարդի՝ «որովայնի հրազենային գնդակային թափանցող միջանցիկ վերք, ձախ սրունքի միջին երրորդականի կույր հրազենային վնասվածք» ախտորոշմամբ Մասիսի բժշկական կենտրոն տեղափոխվելու մասին ահազանգը ստացվել է 2022թ. հունիսի 22-ին՝ ժամը 20:10-ին:
 
Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, շարժառիթը, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ 32 տարեկան:
 
Նախնական տվյալներով, դեպքի օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում, 32-ամյա տղամարդը, ուրիշին կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակոցներ է արձակել երիտասարդի ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, սակայն հանցանքն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել ավարտին հասցնել, քանի որ վերջինս տեղափոխվել է բժշկական կենտրոն ու ստացել անհրաժեշտ բուժօգնություն:
 
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
 
Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ հարցաքննություններ, դեպքի վայրի զննություն, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական և դատաքիմիական փորձաքննություններ:
 
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական անհետաձգելի միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած 32-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է՝ սպանության փորձ կատարելու կասկածանքով:
 
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ: 
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն

Նոյյան Տապան. հյուրն է Հրաչյա Սարգսյանը
29-06-2022 11:30 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Հրաչյա Սարգսյանը

Նոյյան Տապան. հյուրն է Աշոտ Գևորգյանը
29-06-2022 13:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Աշոտ Գևորգյանը

Նոյյան Տապան․ հյուրն է Կարեն Սարգսյանը
29-06-2022 14:30 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան․ հյուրն է Կարեն Սարգսյանը

Նոյյան Տապան. հյուրն է Ստեփան Հասան-Ջալալյանը
29-06-2022 16:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Ստեփան Հասան-Ջալալյանը

Նոյյան Տապան. հյուրերն են Արմեն Ներսիսյանը և Իրինա Ծատուրյանը
30-06-2022 10:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրերն են Արմեն Ներսիսյանը և Իրինա Ծատուրյանը

Նոյյան Տապան. հյուրերն են Սամսոն Մուրադյանը և Հովհանես Տեր֊Թադևոսյանը
30-06-2022 13:15 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրերն են Սամսոն Մուրադյանը և Հովհանես Տեր֊Թադևոսյանը