Հանկարծ որևէ մեկը հույս չունենա, որ խոտանի համար պետությունը վճարելու է. Նիկոլ Փաշինյան


Հանկարծ որևէ մեկը հույս չունենա, որ խոտանի համար պետությունը վճարելու է. Նիկոլ Փաշինյան

  • 23-06-2022 13:32:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի ընթացքում խոսելով կապիտալ ներդրումների մասին, հայտնեց որ պետք է արագացվեն մանկարապարտեզների, դպրոցների, ջրամբարների, ճանապարհների կառուցման տեմպերը:
 
Վարչապետի խոսքով՝ ծրագրերի իրականացման հարցում ֆինանսավորման խնդիր չունեն.«Մենք ծրագիր չունենք, որ շինարարը կառուցում է, մենք հետևից չենք հասնում, հակառակը, շինարարները մեր հետևից չեն հասնում և դա խնդիր է»:
 
Փաշինյանն  անդրադարձավ մամուլի հրապարակումներին, որտեղ շինարարները բողոքում են, թե իրենց գումարները չեն տրվում:
 
«Չեն տրվում այն գումարները, որոնց աշխատանքները որակով չեն իրականացվում: Հանկարծ որևէ մեկը հույս չունենա, որ խոտանի համար պետությունը վճարելու է: Դա բացառված է: Բացառվում է, որ պատշաճ կարգով ընդունված որևէ ծրագրի ֆինանսավորումը իրականացված չլինի, իսկ խոտանի համար ինչի՞ պետք է պետությունը վճարի: Ընդհակառակը, մենք պետք է սև ու սպիտակ ցուցակներից բացի նաև պետք է ռեյտինգավորենք կապալառու ընկերություններին: Դեպքեր կան, որ հաղթում են մրցույթները, բայց պատշաճ որակով ու ժամանակին չեն իրականացնում աշխատանքը»,-ասաց նա և հավելեց՝ Կառավարությունը որևէ ֆինանսական խնդիր չունի, և մամուլում ուղղակի փորձում են ստեղծել իմիտացիա, թե կառավարությունը չունի գումար և շինարարներին չի վճարում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը