Չավուշօղլուի և Բայրամովի միջև հեռախոսազրույց է կայացել


Չավուշօղլուի և Բայրամովի միջև հեռախոսազրույց է կայացել

  • 23-06-2022 13:58:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Երեկ հեռախոսազրույց է կայացել Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների միջև։
 
Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ Ջեյհուն Բայրամովը և Մևլյութ Չավուշօղլուն քննարկել են «երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցեր, տարածաշրջանում առկա իրավիճակը»։
 
Ադրբեջանցի և թուրք նախարարներն «ընդգծել են տարածաշրջանում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը», փոխանցում է Ադրբեջանի արտգործնախարարության մամլո ծառայությունը։
 
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Բաքու այցի նախաշեմին։ Այս ամսվա սկզբին ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարն այցելել էր Թուրքիա, ապա՝ Հայաստան, նախօրեին էլ Իրանում էր, որտեղից այսօր կուղևորվի Ադրբեջան:
 
Լուսինե Մուսայելյան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը