Ռուսաստանի դեմ պատժամիջոցները դանդաղ գործողության ռումբ են. Նիկարագուայի խորհրդարանի պատգամավոր

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները դանդաղ գործողության ռումբ են. Նիկարագուայի խորհրդարանի պատգամավոր

  • 23-06-2022 15:12:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Նիկարագուայի Ազգային ժողովի պատգամավոր, երկրորդ քարտուղար Վիլֆրեդո Նավարոն ասել է, որ գնաճը, որն առաջացել է Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանափակումների պատճառով, խորացնում է տնտեսական անկումը Լատինական Ամերիկայի երկրներում։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
 
Նավարոն Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն անվանել է դանդաղ գործողության ռումբ և նշել, որ դրանք վերածվում են սոցիալական բողոքի։
 
«Պատժամիջոցները սպառնում են Էկվադորին, Բրազիլիային, Սալվադորին, Գվատեմալային, Հոնդուրասին, այսինքն՝ այն երկրներին, որոնք փորձում են պայքարել ներկա ճգնաժամի դեմ և խորանալուն պես բախվում են նոր լուրջ խնդիրների»,- ընդգծել է պատգամավորը։
 
Reason Foundation-ի քաղաքական վերլուծաբան, Moody's Analytics-ի նախկին ավագ տնօրեն Մարկ Յոֆեն էլ The Hill-ում գրել է, որ պատժամիջոցներն արտաքին քաղաքականության վրա ազդելու գրավիչ, բայց անարդյունավետ միջոց են:
 
Փորձագետի կարծիքով՝ երկարաժամկետ հեռանկարում ԱՄՆ-ի սահմանափակումներն անշահավետ են հենց Վաշինգտոնի համար և կարող են վտանգել երկրի նյութական բարեկեցությունն ու դոլարի՝ որպես համաշխարհային պահուստային արժույթի կարգավիճակը։
 
Յոֆեն նաև այն կարծիքին է, որ տնտեսական պատժամիջոցները չեն օգնի Արևմուտքին՝ դադարեցնելու ռուսական հատուկ գործողությունն Ուկրաինայում։
 
Ավելի վաղ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսն ասել էր, որ ԱՄՆ-ը ծրագրել է Ռուսաստանի վրա ճնշումը չնվազեցնել մինչև Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ավարտը։
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը

Նոյյան Տապան. հյուրն է Գրիգորի Այվազյանը
29-06-2022 10:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Գրիգորի Այվազյանը

Նոյյան Տապան. հյուրն է Հրաչյա Սարգսյանը
29-06-2022 11:30 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Հրաչյա Սարգսյանը

Նոյյան Տապան. հյուրն է Աշոտ Գևորգյանը
29-06-2022 13:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Աշոտ Գևորգյանը

Նոյյան Տապան․ հյուրն է Կարեն Սարգսյանը
29-06-2022 14:30 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան․ հյուրն է Կարեն Սարգսյանը

Նոյյան Տապան. հյուրն է Ստեփան Հասան-Ջալալյանը
29-06-2022 16:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Ստեփան Հասան-Ջալալյանը

Նոյյան Տապան. հյուրերն են Արմեն Ներսիսյանը և Իրինա Ծատուրյանը
30-06-2022 10:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրերն են Արմեն Ներսիսյանը և Իրինա Ծատուրյանը