Պարզ լիճ տանող ճանապարհի անտառում մոլորված ֆրանսիացիները գտնվել են. ՀՀ ԱԻՆ


Պարզ լիճ տանող ճանապարհի անտառում մոլորված ֆրանսիացիները գտնվել են. ՀՀ ԱԻՆ

  • 23-06-2022 15:26:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հունիսի 23-ին, ժամը 11:55-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի «Պարզ լիճ» կոչվող հանգստյան գոտուց Գոշ գյուղ տանող ճանապարհին` անտառում, Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիներ են մոլորվել:
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Փրկարարները գտել են մոլորված քաղաքացիներ` Մ. Դ.-ին, Կ. Շ.-ին, Դ. Ն.-ին, Է. Մ.-ին (Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիներ) և  Ա. Ա.-ին:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն