Բուլղարիայի խորհրդարանն անվստահություն է հայտնել Կիրիլ Պետկովի կաբինետին


Բուլղարիայի խորհրդարանն անվստահություն է հայտնել Կիրիլ Պետկովի կաբինետին

  • 23-06-2022 15:47:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Բուլղարիան բախվել է հերթական կառավարման ճգնաժամին։ Երկրի խորհրդարանն անվստահություն է հայտնել վարչապետ Կիրիլ Պետկովի գլխավորած կաբինետին։ Խորհրդարանի կողմից մերժված իշխող ուժն այժմ երկրորդ հնարավորությունն ունի կառավարություն ձևավորելու, սակայն փորձագետները դա քիչ հավանական սցենար են համարում։
 
Եվրոպամետ Պետկովը կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնել էր ընդամենը վեց ամիս առաջ՝ փոխարինելով երկարամյա վարչապետ Բոյկո Բորիսովին, ում կոռուպցիայի հոդվածով մեղադրանք է առաջադրվել:
 
Բորիսովն առաջնորդում է երկրի խոշորագույն ընդդիմադիր ուժը՝ «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» կուսակցությունը, որն էլ նախաձեռնել է Պետկովի կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը։
 
Հարվարդի շրջանավարտ 42-ամյա Պետկովը խոստանում էր պայքարել կոռուպցիայի դեմ և անսովոր կոշտ դիրքորոշում է որդեգրել Ռուսաստանի դեմ՝ չնայած Մոսկվայի հետ Սոֆիայի ավանդական բարեկամական հարաբերություններին:
 
Սոֆիայում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել ի աջակցություն իշխանությունը կորցնող վարչապետի։ Ակնկալվում է, որ երկրում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք կլինեն չորրորդը անցյալ տարվա ապրիլից ի վեր:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play