ԱՍՀ նախարարությունը պարզաբանել է անկանխիկ գործարքներ կատարող կենսաթոշակառուներին և նպաստառուներին 10% հետվճարի կարգը

ԱՍՀ նախարարությունը պարզաբանել է անկանխիկ գործարքներ կատարող կենսաթոշակառուներին և նպաստառուներին 10% հետվճարի կարգը

  • 23-06-2022 20:01:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Կառավարությունը հունիսի 23-ին հաստատել է «Կենսաթոշակառուներին անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառման» իրականացման կարգը։
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կապակցությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հիշեցնում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիները, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կկատարեն գործարքներ, հաջորդ ամիս կստանան 10 %-ի չափով հետվճար, բայց ոչ ավելի քան 5,000 դրամը։
 
«Հետվճարի մեխանիզմը կգործի նաև կոմունալ վճարումների դեպքում, որի շրջանակում, ըստ այսօր հաստատված ընթացակարգի՝ հետվճարի մեխանիզմը կգործի ոչ միայն քարտը թողարկած բանկոմատների, այլև բանկի էլեկտրոնային (մոբայլ բանկինգ) հավելվածի միջոցով կատարված կոմունալ վճարումների դեպքում։
 
Այս պահի դրությամբ՝ ծրագրին արդեն իսկ միացել են ՎՏԲ Հայաստան բանկը, Արդշինբանկը, Հայբիզնեսբանկը։ Պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառմանը միանալու գործընթացը լինելու է շարունակական․համագործակցության պատրաստակամ բանկերը կարող են շարունակել դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ ծրագրին միանալու համար»,- ասվում է պարզաբանման մեջ։
 
Ըստ աղբյուրի՝ բոլոր այն քաղաքացիները, որոնք ցանկություն կունենան փոխել իրենց կենսաթոշակը կամ նպաստը տրամադրող կազմակերպությունը, կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը

Ноян Тапан. Гость программы – Раздан Мадоян
27-06-2022 13:15 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Ноян Тапан. Гость программы – Раздан Мадоян

Նոյյան Տապան. հյուրն է Արտաշես Անդրիասյանը
27-06-2022 14:30 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Արտաշես Անդրիասյանը