Զենքի գործադրմամբ հանցագործություններ, սպանություններ միշտ եղել են, ՔՊ-ն Ապարանի դեպքերի հետ կապ չունի. Արմեն Խաչատրյան


Զենքի գործադրմամբ հանցագործություններ, սպանություններ միշտ եղել են, ՔՊ-ն Ապարանի դեպքերի հետ կապ չունի. Արմեն Խաչատրյան

  • 23-06-2022 20:16:54   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Տեղեկությունները, որ Ապարանում տեղի ունեցած վերջին սպանությունները կապ ունեն ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի և Արմավիրի փոխմարզպետի  հետ, արդեն իսկ պաշտոնական հաղորդագրություններով հերքվել են։
 
Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողներ հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ նշելով.
 
«Զենքի գործադրմամբ հանցագործությունները, խուլիգանությունները, սպանությունները միշտ կան և լինելու են, եթե ինչ-որ պահի դրանք չլինեն, չեն լինի համապատասխան քրեական հոդվածները և իրավական համակարգը, որը պայքարում է դրա դեմ: Ցավոք սրտի, դրանք եղել են, կան ու լինելու են»,- նշեց նա։
 
Հիշեցնենք՝ օրերս Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ զինված միջադեպ էր տեղի ունեցել։ Այդ ընթացքում հնչել էին կրակոցներ, գործադրվել էր որսորդական հրացան: Տուժած 7 տղամարդիկ տեղափոխվել էին տարբեր բժշկական կենտրոններ: Նրանցից երկուսը մահացել են:
 
Որոշ լրատվամիջոցներ դեպքի մասին հրապարակումներում նշում էին, որ վեճը տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից մեկի հարազատների, Արագածոտնի փոխմարզպետի հորեղբոր որդու և ապարանցի մի խումբ երիտասարդների միջև, ինչի հետևանքով վերոնշյալ մարդիկ կրակել էին երիտասարդների վրա։ Այս տեղեկությունը հերքել են պատգամավորն ու ոստիկանությունը:
 
Ավելի ուշ քննչական կոմիտեն էլ հաղորդագրությամբ հայտնեց, որ Ապարանում 2 անձի սպանության, ևս 5-ի վիրավորում ստանալու պատճառը մեքենայով ազդանշան տալն ու վեճն է եղել: Գործով կա ձերբակալված:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play