Բաքվում մեկնարկել է Ալիև-Լավրով հանդիպումը


Բաքվում մեկնարկել է Ալիև-Լավրով հանդիպումը

  • 23-06-2022 20:25:50   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
 
Հունիսի 23-24-ը Լավրովը աշխատանքային այցով կգտնվի Ադրբեջանունմ, որտեղ նախատեսվում են նրա հանդիպումներն Ալիևի և արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
 
Նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցությունը, դրա հեռանկարները, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի ամենաարդիական հարցերի, այդ թվում՝ հայ-ադրբջեանական հարաբերությունների կարգավորման հարցերի շուրջ։ 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը