ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդես Է եկել Ռուսաստանի եւ Ուկրաինայի պարենի միաժամանակյա արտահանման օգտին


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդես Է եկել Ռուսաստանի եւ Ուկրաինայի պարենի միաժամանակյա արտահանման օգտին

  • 24-06-2022 10:47:30   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հանդես Է գալիս աշխարհի շուկաներ Ռուսաստանից եւ Ուկրաինայից պարենի միաժամանակյա մուտքի ապահովման օգտին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 23-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտարարել Է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
 
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն աշխարհի շուկաներին մեծ քանակությամբ պարենի մատակարաումներին նպատակաուղղված իր ջանքերում միշտ առաջարկել Է փաթեթային համաձայնություն, որը ներառեր Ռուսաստանի եւ Ուկրաինայի (արտադրանքի արտահանում) միաժամանակ»,- ասել Է նա:
 
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բելառուսի Ազգային պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում հայտարարել Է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը փորձում Է նախ պայմանավորվել ուկրաինական, իսկ հետո ռուսական հացահատիկի արտահանման շուրջ:
 
Լավրովի խոսքով՝ Գուտերիշը փորձում Է լուծել հացահատիկի արտահանման խնդիրը՝ հաշվի չառնելով այն միջանցքները, որոնք ամեն օր հայտարարում Է ռուսական կողմը: Ուկրաինայի իրադրությունը եւ ընդգրկուն պատժամիջոցները, որոնք Ռուսաստանի դեմ սահմանվել են ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից, հանգեցրել են հացահատիկի մատակարարումների խախտումների, ինչը մեծացնում Է պարենային ճգնաժամի ռիսկն աշխարհի մի շարք երկրներում: Տարեսկզբից ցորենի եւ եգիպտացորենի գներն Էապես բարձրացել են: Ինչպես մայիսի 21-ին նշվել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհհրդի նիստում, աշխարհում ցորենի պաշարները բավական են սոսկ 10 շաբաթվա համար եւ իրադրությունն ավելի վատթար Է, քան ճգնաժամային 2007 – 2008 թվականններին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը