Իրադրությունն Ուկրաինայի արևելքում․ ռուսական զորքը շարունակում է առաջխաղացումը


Իրադրությունն Ուկրաինայի արևելքում․ ռուսական զորքը շարունակում է առաջխաղացումը

  • 24-06-2022 10:52:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Լուգանսկի շրջանային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը ուրբաթ առավոտյան գրում է, որ ուկրաինական բանակը ստիպված կլինի լքել Սեւերոդոնեցկը։
 
«Ցավոք, մենք ստիպված կլինենք դուրս բերել մեր զինվորականներին Սևերոդոնեցկից, քանի որ անիմաստ է մնալ ջարդված դիրքերում, զոհերի թիվն աճում է»,- նշել է Գայդայը։
 
Ըստ Գայդայի՝ Սեւերոդոնեցկում, որը ռուսները ամեն օր ռմբակոծում են արդեն չորս ամիս, շենքերի 90%-ը ավերվել կամ վնասվել է։
 
Բացի այդ, Գայդայը հայտնել է, որ ռուսները գրավել են Նիկոլաևկա գյուղը՝ Լիսիչանսկի հարավ-արևմուտքում՝ Բախմուտ-Լիսիչանսկ ճանապարհի մոտ։
 
Ռուսական լրատվամիջոցներն իրենց հերթին հայտնում են, որ մարտերն արդեն հասել Լիսիչանսկ քաղաքի ծայրամաս։ Գայդայի խոսքով, դիվերսին խմբերը ներթափանցել են քաղաք, սակայն դուրս են մղվել։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը