Մինսկում կհանդիպեն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները


Մինսկում կհանդիպեն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները

  • 24-06-2022 13:03:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Մինսկում կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազներ Արթուր Դավթյանի, Իգոր Կրասնովի և Քամրան Ալիևի եռակողմ հանդիպումը, հայտնում է ռուսական TASS գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
 
Հանդիպմանը քննարկվելու է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։
 
Ռուսաստանի գլխավոր դատախազն արդեն Մինսկում է՝ մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի հերթական՝ 32-րդ նիստին, ինչպես նաև Բելառուսի գլխավոր դատախազության հիմնադրման 100-ամյակի միջոցառումներին։ Մինսկում է նաև Հայաստանի գլխավոր դատախազը։ Արթուր Դավթյանն այսօր հանդիպել է Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդի հետ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play