ԱՄՆ-ը Ուկրաինային 450 մլն դոլարի նոր ռազմական օգնություն կհատկացնի


ԱՄՆ-ը Ուկրաինային 450 մլն դոլարի նոր ռազմական օգնություն կհատկացնի

  • 24-06-2022 13:11:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
ԱՄՆ-ը Ուկրաինային 450 միլիոն դոլարի օգնության նոր փաթեթ կհատկացնի՝ ճեպազրույցում ասել է Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
 
Նրա խոսքով՝ նոր օգնության փաթեթի շրջանակներում Ուկրաինան կստանա չորս MLRS համակարգեր, հրետանային զինամթերք և 18 պարեկային նավ՝ «Ուկրաինային օգնելու պաշտպանել իր ափերն ու ջրային ուղիները»։
 
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգողը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Ուկրաինային ավելի հզոր զենք է մատակարարում ռազմական գործողությունների փոփոխվող բնույթի պատճառով։
 
Քիրբիի խոսքով՝ փետրվարից մինչ օրս ԱՄՆ-ը Ուկրաինային տրամադրել է 6,1 միլիարդ դոլարի օգնություն, իսկ Սպիտակ տան ներկայիս վարչակազմի կառավարման սկզբից՝ 6,8 միլիարդ դոլար:
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play