Ի՞նչ է սպասվում Սաուդյիան Արաբիայի թագաժառանգի Անկարա այցից եւ այնտեղից հրապարկված համատեղ հայտարարությունից։ Պարզաբանում է Ազդակ օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը


Ի՞նչ է սպասվում Սաուդյիան Արաբիայի թագաժառանգի Անկարա այցից եւ այնտեղից հրապարկված համատեղ հայտարարությունից։ Պարզաբանում է Ազդակ օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը

  • 24-06-2022 15:10:43   | Թուրքիա  |  Վերլուծություն

Նոյյան Տապան լրատվականի հարցերի պատասխանում է Լիբանանի Ազդակ օրաթերթի գլխավոր խմբագիր, վերլուծաբան Շահան Գանտահարյանը։
 
-Սաուդյան Արաբիայի թագաժառանգի այցը Անկարա երկու երկրների միջեւ գոյություն ունեցող ճգնաժամը փարատելու կմիտի։
 
Դա սպասելի էր, երբ պարզ դարձավ, որ հայտնի լրագրող Խաջողջիի դատական գործընթացը շարունակելու առումով լուռ համաձայնության են եկել երկու երկրները։Դա գինն էր, որպեսզի Ռիադն ու Անկարան հարաբերությունների ճգնաժամային իրավիճակից դուրս գալու գործընթացն սկսէին։
 
Խաջողջջի խնդիրը սակայն ծխածածկույթի հանգամանք ուներ։ Ըստ էության շահերի որոշակի համատեղում կա ներկա հանգրվանին, որոնք մղում են երկու երկրներին վերագործարկելու սառած հարաբերությունները։
 
Թուրքիան սաուդական ներդրումներին խիստ կարիքն ունի հատկապես իր դիմագրաւած տնտեսական ճգնաժամի պայմաններում։ Իհարկե կա նաեւ Իրանի գործոնը, որտեղ Անկարան շարունակում է խուսանավել եւ օգտագործել Իրան-Սաուդյան Արաբիա լարվածությունը։Ի դեպ թվում է որ երկու երկրներն էլ գոհ չեն Վաշինգտոն-Թեհրան բանակցություններից եւ առ այժմ այս ուղությամբ դեկլարատիվ լավատեսություններից։
 
Կա մի կարեւոր հանգամանք եւս։ Արեւելյան միջերկրկանում սրվել են Թուրքիայի, Հունաստանի ու Կիպրոսի հարաբերությունները ընդծովյա էներգիայի շահարկման օրակարգով։Ինչը վերածվում է Անկարա-Բրյուսել կամ ԵՄ-ի անդամ երկրներ լարվածության։ Սա եւս կարող է ազդած լինել հարաբերությունների նորմալացման քայլերի վրա։
 
Հիշենք, որ արցախյան պատերազմի օրերին լարվածությունը Ռիադի եւ Թեհրանի միջեւ նոր աստիճանաչափ էր գրանցել եւ Ռիադը դիմել էր առեւտրատնտեսական բոյքոթի Թուռքայի նկատմամբ։ Ռիադից ղեկավարվող համաարաբական լրատվավերլուծական կենտրոնների հրապարակումներում տեսանելի էր օսմանյան կայսրության ցեղասպանական քաղաքականությունը դատապարտող նյութեր։ Զուգահեռ պաշտոնական Ռիադը անկախության տոնի առիթով շնորհավորում էր Երեւանին, հակաակ այն իրողույթան որ երկու երկրների միջեւ մինչայժմ չկան դիվանագիտական հարաբերություններ։Լայն հնչեղություն էր գտել ՀՀ նախկին նախագահի այցը Սաուդյան Արաբիա եւ համագորածկութեան ծրագրերի մասին կատարվող հայտարարությունները։   
 
Պարզ է, որ այժմ Անկարա-Ռիադ հարաբերություններում իրավիճակ է փոխվում։ Հիմա Անկարան երկու առաջնահերթություն ունի՝ Սիրիայում քրդական սպառնալիքի չեզոքացում  եւ Արեւելյան միջերկրականում նաւթային պաշարների առաւելագույն չափաբաժնի հափշտակում։ Դրա համար անհրաժեշտ է այլ ճակատների հետ նորմալացման ձգտում։
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն