Երևանում մեքենայում հրդեհ է բռնկվել. մինչ փրկարարների հասնելը՝ քաղաքացիները իրենց ուժերով մարել են կրակը


Երևանում մեքենայում հրդեհ է բռնկվել. մինչ փրկարարների հասնելը՝ քաղաքացիները իրենց ուժերով մարել են կրակը

  • 24-06-2022 19:25:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Այսօր՝ հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 16:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանում՝ Վաղարշյան-Արամ Խաչատրյասն փողոցների խաչմերուկում ավտոմեքենա  է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամաներ ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, քաղաքացիները իրենց ուժերով մարել են 36-ամյա Ալիկ Հակոբյանին պատկանող Volkswagen մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը: Օպերատիվորեն  ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Մհեր Խեչումյանն ու Տարոն Սանոյանը: Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը, պարզվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Ամիգո Ղուկասյանի 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը