Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումն Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանի հետ. ՀՀ ԱԳՆ


Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումն Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանի հետ. ՀՀ ԱԳՆ

  • 25-06-2022 09:54:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Զրուցակիցները քննարկել են 2020թ. ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակն ու առաջացած հումանիտար հարցերի հաղթահարման ընթացքը։
 
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել միջազգային ատյաններում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, այդ թվում՝ բռնի տեղահանված բնակչության իրավունքների բարձրաձայնման և նրանց առջև ծառացած հիմնախնդիրների լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը և Արտակ Բեգլարյանը շեշտել են միջազգային հումանիտար կազմակերպությունների՝­ տեղում անարգել ներգրավվածության անհրաժեշտությունը՝ պատերազմի հումանիտար և սոցիալ-տնտեսական հետևանքների համապարփակ և լիարժեք հասցեագրման նպատակով:
 
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդարացի կարգավորման հեռանկարների շուրջ՝ ընդգծելով Հայաստանի և Արցախի ջանքերի փոխներդաշնակեցման կարևորությունը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն