25-06-2022 11:27:41 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
12 օր առաջ տեղի ունեցած հանդիպման մասին դեսպանությունն այսօր է հայտնում։
Sputnik. ԱՄՆ–ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը ԱՄՆ-ում նորանշանակ դեսպանների միջոցառման շրջանակում կարճ հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը:
Ըստ հաղորդագրության` հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 13-ին, սակայն դեսպանությունն այսօր է այդ մասին հայտնում։
Դիվանագիտական կառույցը հանդիպման մանրամասները չի ներկայացնում։
Մակունցը Փալոնին և Սփիրին է ներկայացրել ՀՀ դիրքորոշումը տարածաշրջանային խաղաղության մասին: