Ռուսական զորքերի նոր հրամանատար է նշանակվել․ ով է նա


Ռուսական զորքերի նոր հրամանատար է նշանակվել․ ով է նա

  • 25-06-2022 11:52:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Հունիսի սկզբից Ռուսաստանի բարձրագույն հրամանատարությունը մի քանի գեներալների է հեռացրել Ուկրաինայի դեմ պատերազմի հիմնական օպերատիվ հրամանատարական դիրքերից։ Դոնբասում զորքերի ղեկավարումը ներկայում ստանձնել է գեներալ Սերգեյ Սուրովիկինը։ Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։
 
Բրիտանական հետախուզության տվյալներով՝ հեռացված գեներալների թվում են Օդադեսանտային ուժերի (ՎԴՎ) հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը և Հարավային ուժերի խմբի հրամանատար, բանակի գեներալ Ալեքսանդր Դվորնիկովը։
 
«Հարավային ուժերի հրամանատարությունը, ամենայն հավանականությամբ, կանցնի գեներալ-գնդապետ Սերգեյ Սուրովիկինին, քանի որ Հարավային ուժերը շարունակում են կենտրոնական դեր խաղալ Դոնբասում Ռուսաստանի հարձակման մեջ», – ասվում է բրիտանական հետախուզության հաղորդագրության մեջ:
 
Սուրովիկինի ռազմական կարիերան ուղեկցվել է կոռուպցիայի ու դաժանության մեղադրանքներով։ Նա 1991 թ․ օգոստոսին մասնակցել է ԳԿՉՊ-ին, իր հրամանատարության ներքո գտնվող վաշտով հարձակվել է ցուցարարների վրա, որի արդյունքում սպանվել է երեք երիտասարդ։ Մեկին պարզապես տրորել են զրահամեքենայով։ ԳԿՉՊ-ի տապալումից հետո նա ձերբակալվել է եւ 7 ամիս գտնվել անազատության մեջ, որից հետո կրկին ծառայության է անցել Զինված ուժերում։ Ծառայել է Չեչնիայում ու Սիրիայում։ Պուտինը նրան պարգեւատրել է ՌԴ հերոսի կոչմամբ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը