Որ կատեգորիաների վիզաներն են այժմ մշակվում ԱՄՆ դեսպանատանը


Որ կատեգորիաների վիզաներն են այժմ մշակվում ԱՄՆ դեսպանատանը

  • 25-06-2022 12:09:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
CDC-ն` ԱՄՆ Հիվանդությունների կանխարգելման կենտրոնը տեղեկացնում է, որ 2022թ․ հունիսի 12-ից օդային ճանապարհով ԱՄՆ մեկնող 2 տարեկան և բարձր ուղևորներից այլևս չի պահանջվելու ինքնաթիռ նստելուց առաջ ներկայացնել ՔՈՎԻԴ-19-ի բացասական թեստ կամ ՔՈՎԻԴ-19-ով վարակված լինելու և բուժվելու մասին տեղեկանք։
 
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։
 
Սակայն դեռ գործում է CDC-ի այն պահանջը, որի համաձայն օտարերկրյա քաղաքացիները ԱՄՆ մուտք գործելիս (ոչ ներգաղթային այցեր) պետք է ներկայացնեն պատվաստված լինելու մասին ապացույց։ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստման մասին ապացույց ներկայացնելու պահանջի հետ կապված մանրամասները այստեղ՝ Requirement for Proof of COVID-19 Vaccination for Air Passengers:
 
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել CDC-ի կայք՝ Frequently Asked Questions։
 
Վիզաներին առնչվող ծառայությունների ներկայիս կարգավիճակը. Երևանում ԱՄՆ դեսպանատունը ներկայումս մշակում է ներգաղթային վիզաների բոլոր կատեգորիաները, K նախաամուսնական վիզաները և ուսանողական և փոխանակման ծրագրով այցելուների ոչ ներգաղթային արտոնագրի դիմումները: Երբ համավարակի հետ կապված տեղում տիրող իրավիճակը թույլ տա, մեր դեսպանությունը կսկսի ընթացք տալ հավելյալ ոչ-ներգաղթային վիզաների տրամադրմանը առնչվող գործերին։ Մենք ակնկալում ենք, որ վիզաների գործերի ծավալն ու հերթագրման ժամանակացույցը կախված կլինի տեղական համավարակային իրավիճակից։ Ոչ-ներգաղթային և ներգաղթային վիզաների բոլոր ծառայությունների մատուցումը կվերսկսվի միայն բավարար ռեսուրսների և ապահով միջավայրի առկայության դեպքում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը