Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ


Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ

  • 25-06-2022 20:16:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հունիսի 25-ին, 27-30-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 25-26-ի ցերեկը՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ, հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
 
Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
 
Երևանում հունիսի 26-ին կեսօրից հետո և գիշերը, 27-29-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ: Հունիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն