Հղի կնոջը մահացու վրաերթի ենթարկած ՀՀ վարչապետին ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդը կմնա ազատության մեջ․ փաստաբան


Հղի կնոջը մահացու վրաերթի ենթարկած ՀՀ վարչապետին ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդը կմնա ազատության մեջ․ փաստաբան

  • 25-06-2022 21:01:47   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած՝ ՀՀ վարչապետին ուղեկցող ՃՈ ավտոմ եքենայի վարորդին կալանավորելու պահանջով դատախազի բողոքը՝ վարորդին թողնելով ազատության մեջ։ Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
 
«Քրեական գործի նախաքննության տեսանելի ընթացքի մյուս հանգամանքները ևս ցույց են տալիս, որ պետական պատվերի շրջանակում ամեն ինչ արվում է Սոնա Մնացականյանի և նրա երեխայի մահվան մեջ մեղավոր անձանց հետագա անպատժելիությունն ապահովելու ուղղությամբ՝ ընդհուպ ապացույցների ոչնչացման միջոցով»,- ընգծել է փաստաբանը։
 
Հիշեցնենք՝ ապրիլի 26 -ի երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան առաջին մեքենան Լեո-Պարոնյան խաչմերուկին մահացու վրաերթի էր ենթարկել 28-ամյա հղի կնոջը։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը