Թուրքիան Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելով ավելի շատ կվնասի իր տնտեսությունը. Քալըն


Թուրքիան Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելով ավելի շատ կվնասի իր տնտեսությունը. Քալըն

  • 27-06-2022 13:00:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Թուրքիայի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումն ավելի շատ վնաս կհասցնի թուրքական տնտեսությանը, քան՝ ռուսականին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։
 
Փաստորեն, Անկարան, պաշտպանելով իր շահերը, չմիացավ այն սահմանափակումներին, որոնք շատ երկրներ սահմանեցին Ռուսաստանի դեմ Ուկրաինայի վրա հարձակումից հետո։ Ըստ Քալընի՝ Արևմուտքը հասկացել է այս դիրքորոշումը։
 
Բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ Թուրքիան կախված է էներգակիրների արտասահմանյան աղբյուրներից, ուստի «Ռուսաստանի հետ նույնպես զարգացնում է հարաբերությունները, ինչպես Իրանի հետ»։
 
Լիլիթ Հարությունյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը