Բաքվում դարձյալ խոսել են «Զանգեզուրի միջանցքի» մասին. Սուրեն Սուրենյանց


Բաքվում դարձյալ խոսել են «Զանգեզուրի միջանցքի» մասին. Սուրեն Սուրենյանց

  • 27-06-2022 13:36:23   | Հայաստան  |  Մեկնաբանություն

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար, քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը իր Ֆեյսբուքյան էջում գրել է. 
 
«Այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին Լավրովը երկու տարբեր(գուցե փոխլրացնող) հայտարարություններ է արել։ Երեւանում նա խոսել է այն մասին, որ կոմունիկացիայի գործարկման դեպքում` տարածքային ու քարտեզային փոփոխություններ չեն լինելու, Բաքվում, ըստ էության, ակնարկել է, որ ֆունկցիոնալ իմաստով` միջանցք լինելու է։
 
Պաշտոնական Բաքուն հնարավոր բոլոր դիվանագիտական ձեւաչափերում փորձում է լեգիտիմացնել իր օրակարգը` «Զանգեզուրի միջանցքի» մասով։ Այսօր դա արվել է Բաքվում, Ադրբեջանի, Թուրքիայի ու Ղազախստանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ։»
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն