Մեծ Բրիտանիան մինչեւ 12 մլն դոլար կհատկացնի Ուկրաինայի երկաթուղիների վերանորոգմանը՝ հացահատիկի արտահանման համար
27-06-2022 13:46:46 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Մեծ Բրիտանիան մտադիր Է մինչեւ 10 մլն ֆունտ (12,28 մլն դոլար) հատկացնել «Ուկրաինական երկաթուղիների» վերանորոգման համար՝ երկրից հացահատիկի արտահանումը դյուրացնելու նպատակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը:
«Մեծ Բրիտանիան մինչեւ 10 մլն ֆունտ ստեռլինգ կհատկացնի «Ուկրաինական երկաթուղիների» համար նյութերին ու սարքավորմանը՝ երկաթուղային ենթակառուցվածքի վերանորոգման եւ երկրից երկաթուղով հացահատիկի արտահանմանն օգնելու նպատակով»,-ասվում Է հաղորդագրության մեջ:
Նշվում Է, որ Մեծ Բրիտանիան բանակցություններ Է վարում Ուկրաինայի կառավարության հետ այն բանի շուրջ, թե ինչպես «առավելագույն չափով մեծացնել երկաթուղիների թողունակությունը եւ ապահովել ինչպես գնացքների երթեւեկությունը, այնպես Էլ հացահատիկի արտահանումը»:
Վերջին ժամանակներս աշխարհի մի շարք շրջաններում դիտվում են պարենամթերքի հետ կապված խնդիրներ: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆուն դեր Լյայենը պարենային ճգնաժամի սպառնալիքը կապել Է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության հետ: Նման տեսակետ են արտահայտում նաեւ մյուս արեւմտյան ղեկավարները:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ Արեւմուտքն անտեսում Է համաշխարհային տնտեսության բազային սկզբունքները. արդյունքում տնտեսական ճգնաժամը ձեռք Է բերում շարունակական բնույթ, դիտվում են գլոբալ պարենային անվտանգության հետ կապված դժվարություններ, խիստ բարձրանում են հացահատիկային մշակաբույսերի, մյուս բազային գյուղատնտեսական արտադրանքների գները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: