Մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահար Արագածոտնի մարզում. ՀՀ քննչական կոմիտե


Մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահար Արագածոտնի մարզում. ՀՀ քննչական կոմիտե

  • 27-06-2022 13:52:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակներում քննություն է տարվում՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 30-րդ կիլոմետրի հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
 
Նախնական տվյալներով՝ 2022թ. հունիսի 27-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում հիշյալ ճանապարհահատվածում, միմյանց են բախվել «Գազ 53» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով վերջինիս վարորդը տեղում մահացել է:
Նշանակվել են փորձաքննություններ:
 
Կատարվում է նախաքննություն: 
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն