Հունգարիան չի միանա Ռուսաստանի դեմ ծայրահեղ պատժամիջոցներին. Դյորկեշ


Հունգարիան չի միանա Ռուսաստանի դեմ ծայրահեղ պատժամիջոցներին. Դյորկեշ

  • 27-06-2022 14:44:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Գերմանիայում Հունգարիայի դեսպան Պետեր Դյորկեշը գերմանական Die Welt-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցությունը շարունակելու Բուդապեշտի մտադրության մասին՝ չնայած արևմտյան երկրների կողմից սահմանված պատժամիջոցներին։
 
«Ոչ ոք չպետք է դասախոսություն կարդա Հունգարիայի գլխին Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին: Բուդապեշտը մյուսներից ավելի շատ է կախված ռուսական հումքից: Մենք արմատական ​​պատժամիջոցներին չենք միանա»,- ընդգծել է դիվանագետը:
 
Բացի այդ, Դյորկեշը բացասաբար է արտահայտվել Կիևի՝ Հունգարիայի և Գերմանիայի վրա ճնշում գործադրելու փորձերի մասին՝ զենքի մատակարարման և Հունգարիայի տարածքով դրա փոխադրման հարցերում։
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը