Կայացվել է մեղադրական առաջին դատավճիռը գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու համար


Կայացվել է մեղադրական առաջին դատավճիռը գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու համար

  • 27-06-2022 15:06:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
2022թ. փետրվարի 25-ին ՀՀ գլխավոր դատախազությունում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ստացվել են Արարատի մարզի Մրգավան համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Ա. Մ.-ի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրեենքով սահմանված՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 169.28 հոդվածի 1-ին մասով վարչական տույժ կիրառելուց հետո՝ 30 օրվա ընթացքում 2020 թվականի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և շահերի, ինչպես նաև նույն տարեթվի գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագրերը հիշյալ հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելու վերաբերյալ փաստաթղթերը: Որպես քրեական գործ հարուցելու առիթ՝ սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ դրանք ուղարկվել են  ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե: 
 
Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախապատրաստված նյութերով 2022թ. մարտի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
 
Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ Ա. Մ.-ն 2022թ. մարտի 22-ին ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք  է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ հոդվածի 1-ին մասով: Նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել և տվել է խոստովանական ցուցմունքներ: Ա. Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:
 
2022թ. մարտի 24-ին քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրկանա եզրակացությունը, և քրեական գործն ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: 
 
Դատարանի՝ 2022թ. հունիսի 21-ի դատավճռով, համաձայնեցման վարույթի կիրառմամբ, Ա. Մ-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարվել 1 /մեկ/ տարի ժամկետով ազատազրկման՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով`  մեկ տարի ժամկետով: 
 
Ա. Մ.-ի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը չի կիրառվել՝ սահ-մա¬նվե¬լ է փոր¬ձաշր¬ջան՝ 2  տա¬րի ժամ¬կե¬տով:
 
Վերոնշյալը  ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ հոդվածի  հատկանիշներով հարուցված և քննված առաջին քրեական գործն է այս արարքի քրեականացումից (09.06.2017թ.) ի վեր, որով Առաջին ատյանի դատարանի կողմից կայացվում է մեղադրական դատավճիռ:  
 
ՀՀ գլխավոր դատախազություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play