Զելենսկի․ «Պատերազմը հարկավոր է ավարտել մինչև ձմեռ»


Զելենսկի․ «Պատերազմը հարկավոր է ավարտել մինչև ձմեռ»

  • 27-06-2022 15:43:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենկսին, այսօր դիմելով Գերմանիայում ընթացող «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի մասնակիցներին, հայտարարել է, որ Ռուսաստանի հետ պատերազմը հարկավոր է ավարտել մինչև տարեվերջ, մինչև ձմեռային ցուրտ եղանակի հաստատումը։ ԵՄ-ն ներկայացնող երկու բարձրաստիճան դիվանագետներին վկայակոչելով՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
 
Զելենսկին առաջատար արևմտյան պետությունների ներկայացուցիչներին նաև կոչ է արել Կիևին ՀՕՊ արդիական համակարգեր տրամադրել, ինչպես նաև էլ ավելի խիստ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ։
 
Գեւորգ Ստամբոլցյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play