Փրկարարները դուրս են բերել քաղաքացիներին ձորից. ՀՀ ԱԻՆ


Փրկարարները դուրս են բերել քաղաքացիներին ձորից. ՀՀ ԱԻՆ

  • 28-06-2022 10:35:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հունիսի 28-ին, ժամը 02։07-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տեղեր գյուղի վանքին հարակից ժայռից երկու քաղաքացի ընկել է ձորակը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Փրկարարները քաղաքացիների և ոստիկանների հետ համատեղ պատգարակով դուրս են բերել ձորից (մոտ 600 մ) Հ. Ղ.-ին (ծնված 1993 թ․) և Ջ. Ս.-ին (ծնված 1993 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջիններս հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն