Մեծ յոթնյակն Ուկրաինայի համար «ռազմավարական տոկունություն» կապահովի․ Բորիս Ջոնսոն


Մեծ յոթնյակն Ուկրաինայի համար «ռազմավարական տոկունություն» կապահովի․ Բորիս Ջոնսոն

  • 28-06-2022 16:00:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ասել է, որ Մեծ յոթնյակի առաջնորդները համաձայնել են «ուկրաինացիներին տալ ռազմավարական տոկունություն, որն անհրաժեշտ է, որպեսզի փորձեն փոխել իրադրությունը»:
 
Գերմանական Sky News-ի հետ զրույցում, Մեծ Բրիտանիայի վարչապետն ասել է, որ դա այն է, ինչ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «ուզում է, որ մենք անենք»:
 
Ավելի վաղ ՄԹ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ Պատրիկ Սանդերսը հայտարարել էր, որ Բրիտանիան մոտ է «1937 թվականի պահին»։
 
Երբ նրան հարցրին Սանդերսի խոսքերի մասին և արդյոք Բրիտանիան պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի հետ, Ջոնսոնը պատասխանել է. «Չեմ կարծում, որ դրան կհասնի»: Ջոնսոնը հավելել է, որ առաջնորդները «ակնհայտորեն» շատ են աշխատում հակամարտությունը սահմանափակելու համար:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play