Նպատակ ունենք ժամկետային զինծառայողներին հանել ՊԲ առաջնագծից․ Սահակ Սահակյան


Նպատակ ունենք ժամկետային զինծառայողներին հանել ՊԲ առաջնագծից․ Սահակ Սահակյան

  • 28-06-2022 20:59:08   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Ռազմաքաղաքական ղեկավարության կողմից որոշում է կայացվել, որ Արցախում ծառայություն իրականացվելու է միայն պայմանագրային զինծառայողներով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Սահակ Սահակյանը:
 
 «Վերջին զորակոչի զինվորները հունիսի 1-ից մինչև օգոստոսի 1-ը կզորացրվեն և այլևս Արցախում մենք կունենանք պայմանագային զինծառայողներ։ Արցախի համար մշակված է ծառայության գրավչության բարձրացման լուրջ փաթեթ, որով պայմանագրային զինծառայողներով համալրվում է ՊԲ-ի թափուր հաստիքները, դա բավարում է մեզ։ Նպատակն է ժամկետային զինծառայողներին հանել ՊԲ առաջնագծից։ Ձգտում ենք, որպեսզի ժամկետային զինծառայողներն աստիճանաբար կազատվեն մարտական հերթափոխերում ընդգրկվելուց։ Մյուս զորամիավորումներում ևս գնալու ենք դրան»,- ասաց Սահակյանը։
 
Նա նշեց, որ պարտադիր զինծառայությունը կրճատելու խոսակցություններ եղել են, բայց դեռևս ոչ մի հիմնավոր բան չկա, քննարկումներ են:
 
«Դա հնարավորություններից է կախված: Կարող է ցանկանանք, որ ծառայության ժամկետը կրճատենք 2 տարուց 1,5 տարի, բայց պետք է հնարավորություն ընձեռենք, որ ծառայության բոլոր խնդիրները կատարվեն»,-ասաց նա:
 
Հարցին, թե արդյոք նոր զորակոչվողներին տանում են առաջնագիծ, Սահակ Սահակյանը պատասխանեց. «Զորակոչվողները չեն գնում առաջնագիծ: Պաշտպանության նախարարի կողմից այս զորակոչից սկսած նոր կարգ է սահմանվել, բոլոր նորակոչիկները վիճակահանությամբ գնում են զորամասեր եւ նշանակվում են ծառայության հրաձգային  ուսումնական գումարտակներում: Այդ գումարտակներում գտնվելու են մոտավորապես 5 ամիս, այսինքն մինչեւ ուսումնական փուլի ավարտը: Նպատակը նա է եղել, որ զինվորները ոչ լրիվության պատրաստություն չանցած մարտական հերթապահության չընդգրկվեն: Այսինքն նրանք մարտական հերթապահության կարող են ընդգրկվել 5-6 ամիս հետո»:
 
 
 
 
 
   
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը