Սուրեն Աղաջանյանը բացահայտ առավելությամբ ժամանակից շուտ հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ. Ըմբշամարտի Մ20 ԵԱ


Սուրեն Աղաջանյանը բացահայտ առավելությամբ ժամանակից շուտ հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ. Ըմբշամարտի Մ20 ԵԱ

  • 29-06-2022 11:37:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
shantnews. Հռոմում ընթացող մինչև 20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հաջող է ելույթ ունենում 60 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Սուրեն Աղաջանյանը։ Նա իր առաջին երկու գոտեմարտերում բացահայտ առավելությամբ հաղթել էր լատվիացի և շվեդ ըմբիշներին և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ հանդիպել է ադրբեջանցի Նիհաթ Մամադլիի հետ:
 
Ադրբեջանցու հետ Սուրենը ևս փայլուն է գոտեմարտել ու դարձյալ առավելության է հասել ժամանակից շուտ 9-1 հաշվով:
 
Այսօր երեկոյան Սուրենը վրացի ըմբիշի հետ կպայքարի ոսկե մեդալի համար:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը