Սի Ցզինպինը խոսել է «մեկ երկիր, երկու համակարգ» սկզբունքի և Հոնկոնգի ապագայի մասին


Սի Ցզինպինը խոսել է «մեկ երկիր, երկու համակարգ» սկզբունքի և Հոնկոնգի ապագայի մասին

  • 01-07-2022 11:16:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
shantnews. «Մեկ երկիր, երկու համակարգ» սկզբունքը վերջին 25 տարիներին Հոնկոնգում հասել է համընդհանուր ճանաչված հաջողություններին, այն փոփոխելու կարիք չկա: Այս մասին հայտարարել է Չինաստանի առաջնորդն Սի Ծինփինը հանդիսավոր միջոցառման ժամանակ՝ նվիրված Հոնկոնգի՝ Չինաստանի իրավասության տակ վերադառնալու 25-ամյակին, փոխանցում է RIA Novosti-ն:
 
«Հոնկոնգի վերադարձը հայրենիք նոր դարաշրջան է բացել նրա պատմության մեջ: Վերջին 25 տարիներին հայրենիքի լիաժեք աջակցությամբ և Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության և հանրության բոլոր շրջանակների համատեղ ջանքերով «Մեկ երկիր, երկու համակարգ» սկզբունքի գործանական իրագործումը հասել է Հոնկոնգում համընդհանուր ճանաչված հաջողության»,-նշել է Սի Ծինփին:
 
Նա ընդգծել է, որ սկզբունքի հիմնական նպատակը պետական իշխանության, անվտանգության և զարգացման շահերի պաշտպանությունն է, ինչպես նաև Հոնկոնգի և Մակաոյի երկարաժամկետ բարգավաճման ու կայունության ապահովումը:
 
«Այն ամենը, ինչ անում է կենտրոնական կառավարությունը, անում է ի նպաստ երկրի, ի նպաստ Հոնկոնգի և Մակաոյի, ի նպաստ այնտեղ ապրող հայրենակիցների»,-ասել է Ծինփինը:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play