ՌԴ-ում Կապիկի ծաղիկի բռնկման մեծ վտանգ կա. ԱՀԿ

ՌԴ-ում Կապիկի ծաղիկի բռնկման մեծ վտանգ կա. ԱՀԿ

  • 02-07-2022 20:36:57   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

aliqmedia.am Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը հայտնել է, որ մի քանի նոր երկրներում բռնկման պատճառով Եվրոպական տարածաշրջանում Կապիկի ծաղիկի բռնկման  վտանգը մեծացել է:
«ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում,որը ներառում է 53 անդամ պետություններ, ներառյալ՝ Ռուսաստանի Դաշնությունը՝ բռնկման վտանգը բարձր է»,- ասել է պաշտոնյան։
 
Վույնովիչը նշել է, որ կազմակերպությունը բոլոր երկրներին խորհուրդ է տալիս  ջանքեր գործադրել՝ Կապիկի ծաղիկի նոր դեպքեր եւ կոնտակտային հետքեր հայտնաբերելու եւ բռնկումը վերահսկելու նպատակով:
 
Վերջին շրջանում աշխարհի 51 երկրներում հայտնաբերվել է Կապիկի ծաղիկի ավելի քան 5100 դեպք, մինչդեռ վարակի տարածման ուղիներն ամբողջությամբ պարզ չեն։
 
«Ռոսպոտրեբնադզոր»-ի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի կլինիկական եւ վերլուծական աշխատանքների գծով փոխտնօրեն Նատալյա Պշենիչնայան լրատվամիջոցներին հայտնել է, որ Ռուսաստանում Կապիկի ծաղիկի պատճառով անցում դեպի հեռահար աշխատանքի չի լինի, քանի որ վարակն ավելի դանդաղ է տարածվում, քան ՔՈՎԻԴ-19-ը։
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը