Բրիտանիան պատժամիջոցների նոր փաթեթ է սահմանում Բելառուսի դեմ

Բրիտանիան պատժամիջոցների նոր փաթեթ է սահմանում Բելառուսի դեմ

  • 05-07-2022 11:54:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Բրիտանիան հայտարարել է, որ տնտեսական, առևտրային և տրանսպորտային պատժամիջոցների նոր փաթեթ են սահմանելու Բելառուսի դեմ:
 
Նշվում է, որ նոր պատժամիջոցները պաշտոնապես կհայտարարվեն և ուժի մեջ կմտնեն այսօր:
 
Արևմտյան երկրները ֆինանսական պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինա ներխուժելու համար:
 
Բելառուսը պատերազմի անմիջական մասնակից չէ, սակայն նյութատեխնիկական օգնություն է ցուցաբերում ռուսական զորքերին:
 
Ճապոնիայի կառավարությունն էլ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի և Բելառուսի ևս 90 անձանց և կազմակերպությունների նկատմամբ՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Այս մասին ասվում է այսօր Ճապոնիայի ֆինանսների նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
 
Ճապոնիայի կառավարությունը հաստատել է նաև Ռուսաստանից ոսկու ներմուծման և Ռուսաստանի Դաշնությունում հաշվապահական, աուդիտորական, խորհրդատվական և հավատարմագրային ծառայությունների մատուցման արգելքը, որը կգործի այսօրվանից։ Ոսկու ներկրման արգելքի մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը

Արմենպրես
08-08-2022 11:00 | Ասուլիս

Արմենպրես